Հավանության է արժանացել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում կերկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, ինչի արդյունքում կբարձրանա ՀՀ շահերի պաշտպանության որակը և կերկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Համապատասխան լրացումներով ամրագրվում է, որ ներկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:
Ներկայացուցիչը հնարավորություն կունենա, առանց ՀՀ կառավարության որոշման, Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը և այլն: