Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-6 մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։