ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի հոկտեմբերի 16-ին Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել Դիլիջանի անտառ։
2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Կովկասի բնության հիմնադրամը։
Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր է բերվել 2018 թվականին Իրանից:
Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն: