Շուրջ 30 տարի անց Ծաղկալանջը վերջապես խմելու ջուր կունենա: Սա հնարավոր է դարձել միայն խոշորացումից հետո՝ սուբվենցիոն ծրագրով: 9 կմ երկարությամբ ջրագիծ է անցկացվել, 322 տնտեսություն ապահովվել է շուրջօրյա ջրով: Ջրատարը լավ երաշխիք ունի՝ եթե գյուղացիները հողային աշխատանքների ժամանակ այն չվնասեն, առաջիկա 15-20 տարում վթարներ չեն լինի:
Մանրամասները` Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում: