Փետրվարի 16-ը պետական գործիչ, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Քաղաքական գործչի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկել է Ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ:
«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- այս համոզմանն էր Արթուր Մկրտչյանը: