Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Պողոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: