Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը: Այդ մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
-
Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
-
Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։
-
Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։