Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը:
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում:
Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդկերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը: