ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին կայցելի Թուրքիա՝ հայտնել են պետքարտուղարությունից:
Փետրվարի 19-ին Բլինքենը կայցելի «Ինջիրլիք» ավիաբազա, որը ծառայում է որպես Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կենտրոն: Նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկրաշարժից հետո ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային, ինչպես նաև այդ երկրի հետ ԱՄՆ գործընկերության հետագա ամրապնդման ուղիները:
Պետքարտուղարությունից տեղեկացրել են, որ Բլինքենը Թուրքիա կմեկնի Գերմանիայից, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Պետքարտուղարը Թուրքիայից կմեկնի Հունաստան: