Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հերթական հեռախոսազրույցը։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։
Բայրամովը հայտարարել է, թե, իբր, Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցումը՝ անհիմն որակելով պնդումները, թե Լեռնային Ղարաբաղում «լարված հումանիտար իրավիճակ» է: