Նիկոլա Սթերջենը հեռանում է Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդի պաշտոնից, համապատասխանաբար, կդադարի կատարել նաև Շոտլանդիայի առաջին նախարարի պարտականությունները։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է BBC-ն:
Որոշման պատճառները հայտնի չեն։ Ըստ «Ինտերֆաքսի»՝ նա կշարունակի պաշտոնավարել մինչև նոր առաջին նախարարի ընտրությունը:
52-ամյա Սթերջենը Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը հանդես է գալիս տարածաշրջանը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս բերելու օգտին, ղեկավարում է 2014 թվականից: Շոտլանդացի քաղաքական գործիչներից նա ամենաերկարն է զբաղեցրել տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնը: