ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 14-ին առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ (Կալիֆոռնիա, դեմոկրատ)՝ ներկայացնելու Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։
Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նշյալ հարցի նկատմամբ զգայունության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։
Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։