Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022 թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը՝ ՀԷԿ-երում և ՓՀԷԿ-երում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերություններում, 9-ը՝ ձկնաբուծարաններում։
Տարեկան ծրագրով 2022 թ. կատարողականը կազմում է 100%:
Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։ Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ: Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 դրամ:
2022 թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):