Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին:
«Սա պատմական այց է այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց աջակցել կարիքավոր հարևանին: Հուսանք, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների նախագուշակը կլինի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կլաարը: