Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Երեկ ուշ գիշերով հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը»,- գրել է նա: