ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա:
Նրանց օդանավակայանում դիմավորել է երկխոսության գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Հիշեցնենք՝ Անկարայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Հայաստանի պատվիրակությունը կայցելի նաև երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի հայ փրկարարների խմբի հետ: