ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022 թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Մասնավորապես, 2022 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։
Նշվածներից 122-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից՝
9-ը եղել է սպանության,
1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
1-ը՝ մարդուն առևանգելու,
1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
25-ը՝ ֆիզիկական ներգործության,
3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: