Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին Դուբայ քաղաքում անցկացվող խոշորագույն World Government Summit գագաթնաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարման ոլորտին և պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը։