Փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: