Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը: Օդային տարածքի փակվելու մասին հայտնել էր Air Moldova ընկերությունը:
Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ դրա պատճառը եղել է Մոլդովայի օդային տարածք օտարերկրյա անօդաչու թռչող սարքի մուտքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով: