Հայ ինժեներների նախագծած անօդաչու թռչող սարքը կարող է հետախուզություն իրականացնել թշնամու թիկունքում, քարտեզագրել, տեսանկարահանել և տեղեկատվություն փոխանցել։ Առաջին փորձարկումները հաջող են եղել:
Խաչատուր Մելքոնյան (AirWorker ընկերության ինժեներ) - Նոյեմբերին թռավ Արագած լեռան գագաթներով։ Անօդաչու թռչող սարքը պտույտ կատարեց գագաթներով և ապահով վայրէջք կատարեց Արագած գյուղում։
Սարքի թռիչքային քաշը 3,4 կգ է, օգտակար բեռը՝ 300 գրամ: Անօդաչուի թռիչքային բարձրությունը 4000 մետր է, թռիչքային տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե:
Խաչատուր Մելքոնյան - Տվյալ մոդելի անալոգներն են թուրքական «Բայրքաթար մինին», ռուսական «էլեռոնը» և ԱՄՆ ԻՔ 11 մոդելները:
Տարբերությունը ինքնարժեքն է: Հայկականը մոդելները մի քանի անգամ էժան են:
Խաչատուր Մելքոնյան - Անալոգներից որևէ մեկը գնելու դեպքում կարելի է մի քանի այս մոդելից գնել և ավելի արդյունավետ օգտագործել: Անհրաժեշտության դեպքում կարելի է բավական թվով ինքնաթիռ արտադրել:
Անօդաչուն հիմնականում պատրաստվում է տեղական կոմպոզիտային նյութերից:
Խաչատուր Մելքոնյան - Ինքնաթիռի թևը և ֆյուզելաժը պատրաստված են ապակե մանրաթելից, օգտագործվում է բջջային լցանյութ, որն օգտագործվում է մեծ ավիացիայում:
Անօդաչուն ձեռքով է գործարկվում՝ հաշված րոպեների ընթացքում։
Շարժիչը էլեկտրական է, վայրէջքը կատարվում է անկարգելով: Անօդաչուն զարգացնում է մինչև 18-22 մետր վայրկյան արագություն:
Խաչատուր Մելքոնյան - Բացի այս մոդելից՝ կան նաև հարվածային մոդելներ, որոնք լավարկման փուլում են:
Ընկերության այս և այլ անօդաչուներ կներկայացվեն փետրվարի 20-24-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք IDEX 2023 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան