ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվել է խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Հանձնաժողովը որոշում է կայացրել փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրել խորհրդարանական լսումներ` Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: