Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին: Օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի նախագահի եռօրյա այցի առաջին օրվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ Չինաստանի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրում:
Ռայիսիի այցը Պեկին համարվում է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը Չինաստան վերջին 20 տարվա ընթացքում: