Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից ամենաշատը տուժած շրջաններից մեկի՝ Հաթայ նահանգի քաղաքներից մեկում՝ Էրզինում, ոչ մի շենք չի փլվել: Այս մասին հայտնել է Էրզինի քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուն։
Նրա խոսքով՝ շենքերը վնասվել են, բայց ամբողջությամբ չեն ավերվել: Քաղաքապետը հայտնել է նաև, որ 42 հազար բնակիչ ունեցող քաղաքում երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել:
Միևնույն ժամանակ, 20 կմ հյուսիս Օսմանիե, 110 կմ հարավ գտնվող Հաթայ և այլ քաղաքներ լրջորեն տուժել են երկրաշարժից: Քաղաքապետն այս փաստը բացատրել է նրանով, որ վճռականորեն արգելել է շինարարության չափանիշների ցանկացած խախտում, կառուցվող շենքերում շինարարական նորմերը մանրամասն ստուգվել են։