Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկի՝ DP World-ի գործառնական տնօրեն Չաք Հիթի և մյուս գործընկերների հետ:
«Ներկայացրել եմ Շիրակի չոր նավահանգստի նախագիծը, քննարկել հավանական հետաքրքրությունների շրջանակը»,- գրել է Քերոբյանը։
Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։