Շվեդիան և Ֆինլանդիան քայլեր են ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար, կարևոր է այդ գործընթացը ավարտել մինչև Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ 2023 թ. հուլիսի 11-12-ը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը:
«Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան և Հունգարիան, չեն ձգձգի վավերացման գործընթացը»,- ասել է դիվանագետը:
Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ դա բխում է ոչ միայն Ստոկհոլմի և Հելսինկիի, այլև ամբողջ Դաշինքի շահերից։