Թուրքիայում քննարկվում է մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգումը։
Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ո՛չ մայիսին, ոչ էլ հունիսին: «Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։
Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է նման հեռանկարին: Նշվում է, որ սահմանադրությունն այս հարցում հստակ է՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում։ Թուրք քաղաքագետների համոզմամբ էլ՝ մայիսի 14-ին ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից, ուստի իշխող կուսակցությունը կփորձի հետաձգել դրանք: Ընդդիմությունը նման պայմաններում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի։