ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ: