ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ու կայունության ապահովմանը միտված հետևողական քայլերի կարևորությունը:
Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունների անվերապահ իրականացման տրամադրվածությունը: