Թուրքիայում երկրաշարժից հետո փլատակներում գտնվող 8 հազար մարդ է փրկվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավելել՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է։
«Ընդհանուր առմամբ փրկվել է ավելի քան 8 հազար մարդ։ Տուժել է ավելի քան 81 հազար մարդ, որոնց զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից»,- տեղեկացրել է Էրդողանը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Թուրքիայի նախագահը մտադրություն է հայտնել արագ վերականգնել բոլոր ավերված քաղաքները:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շուրջ 32 հազար է: