Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
Նշվում է, որ Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած այցի և Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելուն:
Ավելի վաղ Խովաևին Հայաստանում ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: