ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:
«Մինչ Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը շարունակվում է արդեն երրորդ ամիսը, ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի իր ջանքերը՝ վերջ դնելու այս մարդածին հումանիտար ճգնաժամին»,- նշել է կոնգրեսականը:
Նա նշել է, որ հպարտ է, որ երկկուսակցական բանաձևի համահեղինակն է, որը դատապարտում է Արցախի անմարդկային շրջափակումը և կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին: