Փետրվարի 12-ին` ժամը 19։37-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շենքերից մեկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է երեք մուտքերի նկուղները։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտոպոմպի միջոցով շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր։