Փետրվարի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 157-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 55, փլուզման, երկրաշարժի և քարաթափման՝ 2-ական, մերկասառույցի՝ 21, դիակի և զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, թունավորման՝ 5, առատ ձյան՝ 9, ձնաբքի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 144, ինքնասպանության փորձի՝ 4, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 93 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 69 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 162 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 85 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: