Փետրվարի 14-ին և 17-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ: