Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Նախկին պաշտոնյան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան