ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկմանն ուղղված ցանկացած միջազգային ջանքերի մաս կազմել, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք կարող ենք լինել միջազգային բանակցային լուծումների մի մասը։ Ես չեմ անդրադառնա այն բանին, թե ինչ շրջանակում դա կլինի, բայց միանգամայն հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները երաշխիքներ տան ցանկացած միջազգային պայմանավորվածության ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նաև որոշել է՝ ներկա հակամարտության ցանկացած ավարտից հետո Ուկրաինան կունենա էլ ավելի ուժեղ բանակ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի՝ դա կօգնի արդյունավետ պաշտպանություն իրականացնել: