Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր շուրջ 18 խմ փայտանյութով։ Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։
Փայտանյութի օրինականությունը ստուգվում է։ Բացի այդ, Գեղարքունիքի պարեկները ստուգել են տարբեր մակնիշների մարդատար մեքենաներ։
Հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակներ։ Հայտնաբերվել է նաև 600 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Բոլոր դեպքերով հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։