«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:
Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան