Լիբանանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակին և քաղաքական շարունակվող ճգնաժամին ավելացել է ևս մեկ բեռ՝ տարածաշրջանի երկրաշարժի հետևանքների հաղթահարումը: Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հայաշատ համայնք ունեցող այդ երկրում:
Մարդկային կորուստներ Լիբանանում չկան, սակայն ցնցումները հասցրել են նյութական վնասներ: Չնայած սեփական դժվարություններին, Լիբանանը մարդասիրական օգնություն է նախաձեռնել հարևան Սիրիայի համար:
Մանրամասները` Փաթիլ Մկրտչյանի ռեպորտաժում: