Մինսկում կայացել է Բելառուսի և ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Լուկաշենկոն ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին։ Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է լուծի իր սահմանների վաղեմի խնդիրները:
«ՀԱՊԿ-ը բավական մարտահրավերներ ունի։ Մենք համարձակվեցինք մեր նախագահության ծրագրում ներառել և փորձել լուծել այն խնդիրները, որոնք մենք ունենք հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,- ասել Է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։