Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը, համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում:
Մասնավորապես, Կենտրոնի մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքերի վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։