ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:
Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա:
Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը: