Ենթադրվում է, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժը կհանգեցնի ազգային տնտեսության ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ի վնասի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Թուրքիայի ձեռներեցության և բիզնեսի համադաշնությունը (Turkonfed) կանխատեսում է, որ ստորգետնյա ցնցումները մոտ 70,8 միլիարդ դոլարի վնաս են հասցրել բնակելի շենքերին, ևս 10,4 մլրդ դոլար կծախսվի ազգային եկամտի կորստի համար:
Turkonfed-ը նշել է, որ աշխատուժի կորուստը Թուրքիայի տնտեսությանը կարժենա 2,9 միլիարդ դոլար: Երկրաշարժից լրջորեն տուժել է երկրի հարավ-արևելքի 10 նահանգ՝ 13,5 միլիոն բնակչությամբ, ինչպես նաև հարևան Սիրիան:
Թուրքիայի ենթակառուցվածքներին, ներառյալ ճանապարհներին և էլեկտրացանցերին, ինչպես նաև հիվանդանոցներին և դպրոցներին հասցված վնասի պատճառով երկրի բյուջեի դեֆիցիտը կգերազանցի ՀՆԱ-ի 5,4%-ը՝ պաշտոնապես կանխատեսված 3,5%-ի դիմաց:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունն աղետի գոտում կավարտի բնակարանների շինարարությունը մեկ տարվա ընթացքում և ի սկզբանե մոտ 100 միլիարդ լիրա (5,3 միլիարդ դոլար) է հատկացրել երկրաշարժից տուժած շրջաններին: