Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկվող «Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
25-ամյա երիտասարդը մեղադրվում է խոշոր չափի գույք ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
Ըստ իրավապահների՝ վարորդը խախտել է երթևեկության կանոնները, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիական անձանց ուղղությամբ, վնասել 11 մեքենա:
Ներքին գործերի նախարարությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել: