«Արցախէներգոն» տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։
«Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։
Այս արագությամբ աճող վթարների քանակն ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ: