Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, արձագանքելով սոցցանցերում արվող հրապարակումներին, թե Արդարադատության միջազգային դատարանը որոշում է հրապարակել Ադրբեջանի ներկայացրած հայցով, խնդրում է չտարածել ապատեղեկատվություն:
Գրասենյակից հորդորում են իրադարձությունների զարգացմանը հետևել իրենց պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ը տեղի են ունեցել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները: