Փետրվարի 12-ին, ժամը 00:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz E320 (վարորդ` Ա. Ա., ծնված 1995 թ․) և Opel Zafira (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, իսկ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1995 թ․) վթարից խուսափելով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանփեզրյա ջրահեռացման առվակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ֆ. Կ.-ն (ծնված 1985 թ․) և Mercedes-Benz E320-ի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։