Ֆրանսիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կենսաթոշակային փոփոխությունների դեմ, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Երկրում կենսաթոշակային փոփոխությունների դեմ ցույցերը մեկնարկել են փետրվարի սկզբին: Արհմիությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 2 միլիոն մարդ։
Օրինագիծը ներկայացված է Ազգային ժողովի քննարկմանը: Ֆրանսիայի վարչապետը հույս է հայտնել, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ամռանը: