Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանից մարդասիրական բեռ է ուղարկվել Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։
Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:
«Ես միշտ հիշելու եմ Հայաստանի ժողովրդի ցուցաբերած մեծահոգությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը: